Լրահոս

16.05.2013 20:35


«Կրթությունը ԱՄՆ-ում»՝ կրթական տեղեկատվական ցուցահանդես

«Կրթությունը ԱՄՆ-ում»՝ կրթական տեղեկատվական ցուցահանդես

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA Կրթական խորհրդատվական կենտրոնը մայիսի 17-ին` ժամը 15:00-ից մինչև 17:00–ն, Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոնում (Ամիրյան 4/7, Երևան, Հայաստան) կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած «Կրթությունը ԱՄՆ-ում» կրթական տեղեկատվական ցուցահանդեսը՝շրջանավարտների մասնակցությամբ:

Ցուցահանդեսի նպատակն է լայն հասարակությանը իրազեկ դարձնել Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությանը, այդ թվում EducationUSA Կրթական խորհրդատվական կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսման և գիտահետազոտական աշխատանք վարելու հնարավորություններին:

ԱՄՆ մի շարք համալսարանների շրջանավարտները ցուցահանդեսի ընթացքում կներկայացնեն իրենց կրթական ծրագրերը: Ցուցահանդեսին ներկա կլինեն նաև միջազգային կազմակերպություններ, որոնք վարում են փոխանակման ծրագրեր Միացյալ Նահանգների հետ:

Կրթական տեղեկատվական ցուցահանդեսը տեղի կունենա Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոնում, մայիսի 17-ին` ժամը15:00-ից մինչև 17:00–ն, ստորև բերված հասցեով`

Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոն, Ամիրյան 4/7, Երևան, Հայաստան

Ցուցահանդեսի մասնակից համալսարանները

Հայաստանի ամերիկյան համալսարան

Այդահոյի համալսարան

Միչիգանի համալսարան

Սրբ. Ջոնի համալսարան

Կարլետոնի քոլեջ

Չափմանի համալսարան

Այս խորագրի վերջին նյութերը