Լրահոս

16.05.2013 09:48


Միջադեպ Նոյեմբերյանի զորամասում. մեկ զինծառայող զոհվել է, մեկը՝ ծանր վիրավորվել

Միջադեպ Նոյեմբերյանի զորամասում. մեկ զինծառայող զոհվել է, մեկը՝ ծանր վիրավորվել

Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Առավոտը»: Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ է բացել: Դրա հետեւանքով ժամկետային զինծառայող, Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Լյուքս Ստեփանյանը զոհվել է: Այդ կրակոցներից ծանր վիրավորվել է ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հրաչյա Սարգսյանը: Վերջինս ժամը 16-ի սահմաններում գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ժամը 20-ին՝ Երեւանի զինվորական հոսպիտալ:

Այս խորագրի վերջին նյութերը