Լրահոս

07.07.2009 12:13


Մեքենան բախվել է ծառին

Հուլիսի 7-ին, ժամը 02.23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի փողոցի թիվ 23 շենքի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, և վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Արտաշատից մեկ մարտական հաշվարկ։
Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «Աուդի» մակնիշի 16 ՕՕ 388 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մեքենայի վարորդ, 1975 թ. ծնված Հակոբ Սայադյանն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ բնակիչների ուժերով Հ.Սայադյանը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արտաշատի կենտրոնական հիվանդանոց, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է։

Ըստ ԱԻՆ–ի

 

Այս խորագրի վերջին նյութերը