Լրահոս

17.05.2013 13:01


Գրիգորի Այվազյանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի նախագահական ընտրություններին

Գրիգորի Այվազյանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի նախագահական ընտրություններին

Այսօրվա ասուլիսին Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը հայտնել է, որ մտադիր է մասնակցել Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին։ «Ադրբեջանի նախագահական ընտրություններում ադրբեջանահայերն առաջադրել են իմ թեկնածությունը: Ես ընդունել եմ այդ առաջարկը»,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, թե Ադրբեջանի բոլոր ընտրություններն անվավեր են, քանի որ Ադրբեջանի հայ համայնքը զրկված է եղել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: «Եթե մենք անվտանգության երաշխիք ստանանք, կմեկնենք Բաքու։ Պաշտոնապես գրանցվելու, հավասար քարոզարշավ անելու դեպքում կհաղթեք և 60% տոկոս ձայն կստանանք, իսկ եթե մերժեն, ապա Ադրբեջանը ևս մեկ անգամ կհաստատի իր ֆաշիստական բնույթը»,-հայտարարեց Գ. Այվազյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը