Լրահոս

07.07.2009 14:19


ԱԺ–ն չի հոգացել Ստեփան Սաֆարյանի ծախսերը

ԱԺ–ն չի հոգացել Ստեփան Սաֆարյանի ծախսերը

Այս օրերին ընթացող՝ Ֆրանկաֆոնիայի երկրների վեհաժողովին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանին չեն հրավիրել, ինչը նա բացատրել է հետևյալով.

-Երբևիցե Ազգային ժողովում նման խնդրի չէինք բախվել։ Հատկապես, «Ժառանգություն» խմբակցությունն ունի այն պատգամավորները, որոնք երբեք չեն հրաժարվել վեհաժողովների աշխատանքներին մեկնելուց։ Այս անգամ ես իսկապես բավական զարմացա, երբ ինձ փոխանցեցին, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ԱԺ-ն ի վիճակի չէ հոգալ պատվիրակության բոլոր անդամների ծախսերը։ 

Նա նաև նշել է, որ սկզբից այդ փաստը պատճառաբանել են նրանով, որ պատվիրակության ամբողջ կազմը մնալու է Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովից հետո.

-Ինձ այսպես պատճառաբանեցին, ասացին՝ ձեզ տոմսեր չենք առնելու, որովհետև ոչ ոքի չի առնվում, քանի որ, օրինակ, Արմեն Ռուստամյանը, Նաիրա Զոհրաբյանը, ովքեր Ֆրանկաֆոնիայի վեհաժողովի անդամներ են, հունիսի 24-ից հուլիսի 3-ը պետք է մնան Ստրասբուրգում։ Որից հետո պետք է մեկնեն Փարիզ՝ մասնակցելու Ֆրանկաֆոնիայի վեհաժողովին։ Ակնհայտորեն, Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածը ստիպեց, որ նրանք վերադառնան։

Ստեփան Սաֆարյանը նույնիսկ առաջարկել է.

-Քանի որ ես  հրավեր ունեմ դասխոսություններ կարդալ Ավստրիայում, որի ծախսերը հոգալու է Ավստրիական կողմը, ապա իմ մասնակցությունը Ֆրանկաֆոնիայի վեհաժողովին որևէ ծախս չի նստելու պետության վրա։ Դուք կարող եք առնել տոմսերը, ուղղակի՝ ինձ հարմար երթուղով, իսկ ես ամբողջ փողերը վերադարձնում եմ ԱԺ-ին՝ միաժամանակ մասնակցելով վեհաժողովի աշխատանքներին։

Ինչը, փաստորեն, չի արվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը