Լրահոս

19.05.2013 10:20


Մեկնարկեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը

Մեկնարկեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը

Երեկ, մայիսի 18-ին Իտալիայի Կրեմա քաղաքում մեկնարկեց սամբոյի Եվրոպայի 2013թ. առաջնությունը` մասնակցությամբ Հին աշխարհամասի 25 պետությունների ուժեղագույն մարզիկների:

Մրցումների առաջին իսկ օրը Հայաստանի սամբոյի հավաքականի անդամներից երկուսը բարձրացան պատվո հարթակին: Արցախցի Մավրիկ Նասիբյանը բրոնզե մեդալ նվաճեց 74 կգ քաշային կարգում, իսկ վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը միավորների աննշան տարբերությամբ պարտվեց միայն եզրափակիչ գոտեմարտում և 52 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե մեդալի:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը