Լրահոս

20.05.2013 10:06


Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության հերթական տեղեկագիրը

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության հերթական տեղեկագիրը

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 63) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տրամադրվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

1. Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2013թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք թիվ 304 գիտաժողովը` «Ակտիվ գալակտիկաների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ»
2. Հայկական աստղագիտական ընկերության դասախոսություններն Արցախի դպրոցներում
3. Աստղագիտության հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
4. Անանիա Շիրակացու անվ. մեդալ` ամերիկահայ նշանավոր աստղագետ պրոֆ. Երվանդ Թերզյանին
5. Հայ մեծանուն աստղագետ Բենիամին Մարգարյանի համացանցային կայք-էջը
6. Տարեդարձներ (Թադևոս Աղեկյան – 100, Լյուդվիկ Միրզոյան – 90)

Այս խորագրի վերջին նյութերը