Լրահոս

20.05.2013 10:54


Գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտական փուլում է

Գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտական փուլում է

ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում ՀՀ ՊՆ պարենային բազայի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործով 07.05.13թ. որոշում է կայացվել ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, զինվորական դատախազությունը տեղեկացնում է, որ խափանման միջոցը փոփոխելու մասին որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Ա. Օհանջանյանը տառապում է նի քանի հիվանդություններով, գտնվելով կալանքի տակ՝ երկու անգամ սրտի կաթված է տարել և նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացիոնար բուժում է ստացել: Բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է «Ձախ փորոքի առաջային պատի սրտամկանի ստորին սուր ինֆարկտ: Վաղ հետինֆարկտային ստենոկարդիա: Արյան շրջանառության սուր կանգային անբավարարություն: Զարկերակային հիպերտենզիա: Վիճակ կորոնար անոթի ստենդավորումից հետո»: Այնուհետև Ա. Օհանջանյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ սակայն հնարավոր չի եղել ապահովել նեղ մասնագիտական բուժում, առկա չեն նաև նման հիվանդությամբ տառապող անձանց պարբերական հետազոտման և հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումները:

Մեղադրյալ Ա. Օհանջանյանի կողմից միջոցներ են իրականացվել իր իսկ կողմից պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ: Բացի այդ մեղադրյալի հետ կապված բոլոր անհրաժեշտ քննչական գործողություններն այս պահին ավարտվել են և ազատության մեջ մնալով մեղադրյալ Ա. Օհանջանյանը չի խոչնդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու կամ այլ ճանապարհով:
Վերջին նկատառումներից ելնելով փոփոխվել են նաև մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները:
Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական, դատարան ուղարկելուց առաջ ձեռք բերված ապացույցների վերլուծության այլ ապացույցների հետ համադրման, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատման փուլում:

Այս խորագրի վերջին նյութերը