Լրահոս

21.05.2013 10:51


Ահաբեկչություններ Իրաքում. 95 մարդ զոհվել է

Ահաբեկչություններ Իրաքում. 95 մարդ զոհվել է

«Ասոշիեյթեդ պրես»-ի փոխանցմամբ՝ երեկ Իրաքում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել. 95 մարդ զոհվել է:

Ամենից շատ զոհեր եղել են Բաղդադում, որտեղ մեկ օրվա ընթացքում պայթեցվել է 10 ականապատ մեքենա։ Զոհվել է 48 մարդ, վիրավորվել` 150-ը։ Եվս երկու պայթյուն տեղի ունեցել է երկրի հարավում գտնվող Բասրա քաղաքում։

Իսկ Բալադ քաղաքում պայթեցվել էր իրանցի ուխտավորներով ավտոբուսը:

Բոլոր ահաբեկչություններն իրագործվել են մեծամասամբ շիաներով բնակեցված թաղամասերում: Դրանց պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել։

Այս խորագրի վերջին նյութերը