Լրահոս

21.05.2013 14:41


Քննարկվել են Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համագործակցության վերաբերյալ հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համագործակցության վերաբերյալ հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ մայիսի 21-ին, հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքին եւ այդ ոլորտում Հայստանի եւ Արցախի ոստիկանությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը եւ խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը