Լրահոս

21.05.2013 15:21


Թուրքիայում ուսանողների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Թուրքիայում ուսանողների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի ուսանողների միջև զանգվածայի ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միմյանց հետ հաշիվ են պարզել գրականության և տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները։ Գործի են դրվել մահակներ, մետաղե ձողեր, դանակներ։

Ծեծկռտուքը դադարել է ոստիկանության միջամտությունից հետո։ Տուժել է 3 ոստիկան։

Միջադեպի ամենագործուն մասնակիցները հեռացվել են բուհից։

Այս խորագրի վերջին նյութերը