Լրահոս

21.05.2013 17:06


Ձերբակալվել է Վրաստանի ՆԳ նախկին նախարարը

Ձերբակալվել է Վրաստանի  ՆԳ նախկին նախարարը

Այսօր հարցաքննությունից հետո ձերբակալվել է Վրաստանի ՆԳ նախկին նախարար, «Միացյալ ազգային շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին։ Վերջինս մեղադրվում է նախկին իշխող կուսակցության անդամներին՝ մոտ 21 հազ. հոգու որպես սոցաշխատողներ գործի տեղավորելու համար: Մերաբիշվիլիի միջոցով աշխատանքի ընդունված մարդիկ պետք է զբաղվեին մարդկանց գործազրկության խնդիրները լուծելով, սակայն դրա փոխարեն զբաղվել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին քարոզչությամբ։ Գործազուրկների վերաբերյալ տվյալներ հավաքելիս նրանք հարցումներ են արել նաև վերջիններիս քաղաքական հայացքների մասին: Մոտ 2000 մարդ ցուցմունք է տվել այս գործով: Ըստ «Գրուզիա օնլայնի»` նրա ձերբակալությունը առնչվում է նաև 2006թ. մեծ աղմուկ հանած բանկի նախկին աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության հետ, որի մեջ դեռ այն ժամանակ մեղադրում էին ՆԳՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ու պահանջում Մերաբշվիլիի հրաժարականը: Մերաբիշվիլիին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ նա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մտերիմներից է։
Բացի Մերաբիշվիլիից, ձերբակալավել է նաև Կախեթի շրջանի ղեկավար Զուրաբ Չիաբերաշվիլին:

Այս խորագրի վերջին նյութերը