Լրահոս

21.05.2013 17:37


Ստորագրվեց եռակողմ հուշագիր

Ստորագրվեց եռակողմ հուշագիր

Այսօր «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի», «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» միջև ստորագրվեց եռակողմ հուշագիր: Ըստ հուշագրի` երեք կողմերը կհամագործակցեն Համահոմենթմենական 9-րդ մարզախաղերի անցկացման ժամանակ: Այս տարի մարզախաղերը տեղի են ունենալու հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Երևանում և ներառելու են բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, թենիս, թեթև ատլետիկա, լող, սեղանի թենիս և շախմատ մարզաձևերը: Ակնկալվում է աշխարհի տարբեր անկյուններից եկած շուրջ 600 մարզիկների մասնակցություն:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրի տնօրեն Վահե Հովհաննիսյանը, արձագանքելով շրջանառվող մի շարք խոսակցությունների, անդրադարձավ նաև մարզաշխարհի հանդեպ Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքին:
«Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրի տնօրեն Վահե Հովհաննիսյանը և «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» կենտրոնական վարչության ներկայացուցիչ Բագրատ Եսայանը մեզ հետ զրույցում նշեցին այս համագործակցության հնարավոր շարունակականության և այսօրեական անհրաժեշտության մասին :
Ի դեպ, տեղեկացանք նաև, որ մարզախաղերի անցկացման համար «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը տրամադրելու է 100 հազար ԱՄՆ դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը