Լրահոս

22.05.2013 10:16


Հատնաբերվել է կորած քաղաքացու դին

Հատնաբերվել է կորած քաղաքացու դին

Մայիսի 20-ի ժամը 19։16-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի՝ 1929թ. ծնված Օֆիկ Ավոյանը սույն թվականի մայիսի 19-ի ժամը 23։00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը (7 հրշեջ - փրկարար):

Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվել են Մասիս և Բուրաստան գյուղերի մոտակայքում:

Ժամը 22։29-ին անբարենպաստ եղանակի պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

---

Մայիսի 21-ի ժամը 08։00-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 12։10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12։05-ին Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին հարակից ցորենի արտում հայտնաբերվել է Օֆիկ Ավոյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը