Լրահոս

22.05.2013 14:39


Առաջարկվում է տուգանքի մասին վարորդներին ծանուցել sms հաղորդագրությունների միջոցով

Առաջարկվում է տուգանքի մասին վարորդներին ծանուցել sms հաղորդագրությունների միջոցով

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ–ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է տեսախցիկների արձանագրած Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոների խախտման մասին քաղաքացիներին ուղղարկվող ծանուցումներին։ Բանն այն է, որ եթե գրանցված բնակության հասցեում վարորդին գտնել չի հաջողվում, և ծանուցումը մեխանիկորեն հետ է ուղարկվում, որոշ ժամանակ անց վարորդը ստիպված է վճարել թե՛ խախտման համար հաստատված տուգանքը, և թե՛ դրա վճարումն ուշացնելու համար մոտ 5 անգամ ավելի սահմանված տույժը։

Այսպիսի դեպքերը բացառելու համար Է. Հովհաննիսյանն առաջարկում է վարորդներին ծանուցել sms հաղորդագրությունների միջոցով։

Վարորդներին խորհուրդ է տրվում նաև պահպանել վճարման անդորագրերը, քանի որ լինում են դեպքեր, երբ նա պատշաճ ժամանակահատվածում վճարում է տուգանքը, սակայն որոշ ժամանակ անց պահանջում են նաև ուշացման համար հնգապատիկ տույժի գումարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը