Լրահոս

22.05.2013 15:41


ԱրմՌոբոտիքսի անօդաչու թռչող սարքերը դուրս կգան թռիչքի

ԱրմՌոբոտիքսի անօդաչու թռչող սարքերը դուրս կգան թռիչքի

Մայիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում կկայանա «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը:

Մրցույթին մասնակցում է 5 թիմ: Մասնակիցները նախագծել ու պատրաստել են թռչող այնպիսի սարքեր (քուադրոքոփթեր, օդանավ), որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում են տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում են պատկերները, գտնում հատուկ նշանատեղը, նետում մինչև 300 գ բեռ և վերադառնում են մեկնարկային կետ: Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ ինքնակառավարմամբ, թե՛ հեռակառավարմամբ:

Մրցույթի ընթացքում այցելուներն ականատես կլինեն նաև թռչող սարքերի օդային մարտի, որը կներկայացվի Ավիամոդելային սպորտի ազգային ասոցիացիայի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը