Լրահոս

23.05.2013 10:48


Հյուսիսային Կորեան մերձափնյա տարածքից հեռացրել է բալիստիկ հրթիռները

Հյուսիսային Կորեան մերձափնյա տարածքից հեռացրել է բալիստիկ հրթիռները

Հյուսիսային Կորեայի արևելյան մերձափնյա տարածքից հեռացվել են տարբեր հեռահարության բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ նորագույն «Մուսուդանները», որոնք ապրիլի սկզբին տեղակայվել էին այդտեղ, ի պատասխան Հարավային Կորեայի և ԱՄՆ–ի համատեղ զորավարժությունների։ Այդ մասին հայտնում են Հարավային Կորեայի զինվորական աղբյուրները։

Միևնույն ժամանակ, վերջին երեք օրերին Հյուսիսային Կորեան արձակել է 6 հրթիռ, որոնց տեսակն առայժմ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ դրանք եղել են KN-02 բալիստիկ հրթիռներ։

Այս խորագրի վերջին նյութերը