Լրահոս

23.05.2013 11:23


Հրանտ Բագրատյանն ու Տիգրան Սարգսյանը առանձնազրույց են ունեցել

Հրանտ Բագրատյանն ու Տիգրան Սարգսյանը առանձնազրույց են ունեցել

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել և առանձնազրույց են ունեցել:

Երեկ փորձեցինք Հ. Բագրատյանից պարզել, թե որն է եղել իր եւ վարչապետի հանդիպման նպատակը, ու, առհասարակ, ինչ են քննարկել: «Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ առանձին հանդիպում չի եղել: Պարզապես եղել է կարճատեւ զրույց խորհրդարանի դահլիճում՝ ընդմիջումից հետո»,-թերթի հետ զրույցում նշել է պատգամավորը՝ չցանկանալով մանրամասնել, թե այդ կարճատեւ զրույցի ժամանակ ինչ են քննարկել:

Այս խորագրի վերջին նյութերը