Քաղաքական

23.05.2013 14:06


ՀՆԱ-ի անկումն ու վարչապետի հարստանալը

ՀՆԱ-ի անկումն ու վարչապետի հարստանալը

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը խոսել է կոռուպցիոն երևույթներից, ստվերային գործարքներից, տնտեսական ճգնաժամից և կառավարության ծրագրից... «7օր»–ի հարցին, թե այդ ինչպես է պատահում, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում երկիրն ու բնակչությունը աղքատանում են, իսկ վարչապետը, քաղաքապետն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հարստանում, ինչպես դա երևում է պաշտոնական հայտարարագրերից, Կարինե Աճեմյանը պատասխանել է, որ ինքը պաշտոնյաների պաշտոնական հայտարարագրերը չի քրքրում, բայց կարող է հստակ ասել, որ Տարոն Մարգարյանի պաշտոնական հայտարարագրերում 2003թ.-ից բան չի փոխվել։

«7օր»–ը հարցը հստակեցրել է՝ նշելով, որ այս տարի Տարոն Մարգարյանի պաշտոնական հայտարարագրերում ամրագրվել է 6-10 մլն դոլարի հասնող կապիտալ, և եթե, ինչպես հանրապետական պատգամավորն է ասում, դրանք 2003թ.-ից չեն փոխվել, ապա ինչպե՞ս է ստացվել, որ ի պաշտոնե բիզնեսով զբաղվելու իրավունք չունեցող 25–ամյա երիտասարդին հաջողվել է 6-10 մլն ունեցվածք կուտակել։ Կարինե Աճեմյանը չի կարողացել որևէ պատասխան տալ։

Նշենք նաև, որ մի քանի անգամ աճել է վարչապետ Տիգրան Սարգսյանի լրացրած եկամուտների հայտարարագիրը, և պետական վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նրա սեփական եկամուտներն աճել են, իսկ երկրում արձանագրվել է ՀՆԱ կտրուկ անկում, աղքատության աճ, գործազրկության ավելացում, ներդրումների կրճատում և արտագաղթ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը