Լրահոս

24.05.2013 12:48


«Խոնարհում Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների հիշատակին» խորագրով միջոցառումների շարք

«Խոնարհում Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների հիշատակին» խորագրով միջոցառումների շարք

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրինությունը Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակի առիթով մայիսի 26-ին կազմակերպում է «Խոնարհում Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների հիշատակին» խորագրով միջոցառումների շարք:

Ծ Ր Ա Գ Ի Ր

11:00 – Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների հիշատակին Սբ. Պատարագի և հոգեհանգստյան կարգի մատուցում Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցում /գնդապետ Դանիել Բեկ Փիրումյանի, պորուչիկ Արսեն Սարգսյանի շիրիմների խնկարկում և ծաղկեպսակների զետեղում/:
14:00 – Ծաղկեզամբյուղի զետեղում Սարդարապատի հերոսամարտի մասնակից, հազարապետ Վաղարշակ Շահինյանի շիրիմին (Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում):
15:30 – Մանուկ Մուրադյանի «Ուսուբ բեկ» (ռուսերեն) գրքի շնորհանդես Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր-թանգարանի «1918 թվականի մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի Առաջին Հանրապետությունը» կենտրոնական սրահում (կազմակերպիչներ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, ՀՀ ԳԱԱ պատմութան ինստիտուտ, ՀՀ Ազգային արխիվ):

Այս խորագրի վերջին նյութերը