Լրահոս

24.05.2013 13:08


Նախապատրաստվում են նյութեր՝ Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ բռնություններ գործադրելու առնչությամբ

Նախապատրաստվում են նյութեր՝ Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ բռնություններ գործադրելու առնչությամբ

2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ հրապարակումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը