Լրահոս

25.05.2013 09:30


Այսօր տեղի կունենա Չեմպիոնների լիգայի «գերմանական» եզրափակիչը

Այսօր տեղի կունենա Չեմպիոնների լիգայի «գերմանական» եզրափակիչը

Այսօր՝ մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեբլի» մարզադաշտում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը։ Մյունխենի «Բավարիան» կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

«Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ ընդգծել է, որ իրենք չեն մոռացել նախորդ տարի Չեմպինների լիգայի եզրափակիչում «Չելսի»-ից կրած պարտոյթունը: «Մեզանից ոչ մեկը չի մոռացել «Չելսի»-ից կրած պարտությունը: Դա մեզ բոլորիս ավելի է մոտիվացնում: Չեմպիոնների լիգայում հաղթանակը «Բավարիա»-ին թույլ կտա դուրս գալ նոր մակարդակի վրա և այդ պատճառով մենք կձգտենք հաղթանակի հասնել ամեն գնով», - ասել է Շվայնշտայգերը:

Այս խորագրի վերջին նյութերը