Լրահոս

28.05.2013 09:42


Այսօր արքայազն Չարլզը կժամանի Հայաստան

Այսօր արքայազն Չարլզը կժամանի Հայաստան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` մայիսի 28-ին բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի արքայազն Չարլզը մասնավոր այցով կժամանի Հայաստան: Նա թագավորական ընտանիքի առաջին անդամը կդառնա, ով մասնավոր այցով կլինի Հայաստանում:

Արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: «Երևան, իմ սեր» ծրագրի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, Լոնդոնում նախկին Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանի առաջին դեսպան Արմեն Սարգսյանն է:

Հայաստանյան այցելության ընթացքում Արքայազնը կայցելի Մատենադարան` հնագույն ձեռագրերի գրադարանն ու հետազոտական կենտրոնը, որտեղ պահպանվում են ավելի քան 17,000 հայ և օտարալեզու ձեռագրեր և 30,000 վավերագրեր: Ուելսի Արքայազնը և Արմեն Սարգսյանը հանդիպում են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր նստավայրում:
Արքայազնն այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում է ունենալու Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը