Տնտեսական

28.05.2013 10:03


Արագածոտնում կարկուտից վնասվել են պտղատու ծառեր և ցանքատարածություններ

Արագածոտնում կարկուտից վնասվել են պտղատու ծառեր և ցանքատարածություններ

Մայիսի 27-ի ժամը 18։40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական և Անտառուտ գյուղերում տեղացել է կարկուտ, ինչի հետևանքով վնասվել են պտղատու ծառեր և ցանքատարածություններ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը և մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը պարզելու համար:

Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը