Լրահոս

28.05.2013 11:58


Աշակերտուհին իր Վերջին զանգը նշել է մերկ լուսանկարվելով

Աշակերտուհին իր Վերջին զանգը նշել է մերկ լուսանկարվելով

Նաբերեժնի Չելնիում աշակերտուհիներից մեկը յուրօրինակ ձևով է որոշել իր Վերջին զանգը հիշարժան դարձնել։ Նա դպրոցական համազգեստը ձեռքին մերկ լուսանկարվել է։ Անչափահասի լուսանկարները միանգամից տարածվել են համացանցում։ Այդ արարքը մեծ աղմուկ է բարձրացրել Թաթարստանում, որի բնակիչների պահանջով էլ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել աղջկան գտնելու և կարգի հրավիրելու համար։

Տեղի պաշտոնյաները կատարվածը պայմանավորել են Վերջին զանգի տոնակատարության վատ կազմակերպված լինելով և ուսուցիչների ու ծնողների կողմից դպրոցահասակներին անուշադրության մատնելով։

Որոշ ժամանակ անց քաղաքապետն իր միկրոբլոգում գրել է, որ աղջիկը հայտնաբերվել է, նրան հրավիրել է իր մոտ՝ հոգեբանական և հայրական օգնություն ցուցաբերելու։

Ականատեսները պատմել են նաև, որ Վերջին զանգի օրը քաղաքի փողոցներում ոչ սթափ վիճակում գտնվող աշակերտներ շատ են եղել։ Իսկ քաղաքապետն էլ առաջարկել է այսուհետ Վերջին զանգի տոնակատարությունից հետո ստուգել շրջանավարտների արյան մեջ առկա ալկոհոլի չափաքանակը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ Ուկրաինայում էր նմանօրինակ աղմուկ բարձրացել, երբ աշակերտուհին իր ավարտական վկայականը վերցնելու էր գնացել սև, թափանցիկ զգեստով, որի տակից հստակ երևում էին ներքնաշորն ու զուգագուլպաները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը