Լրահոս

28.05.2013 16:34


Հորդառատ անձրևը ողողել է Երևանի փողոցները, տների նկուղները, ավտոտնակները, խանութները

Հորդառատ անձրևը ողողել է Երևանի փողոցները, տների նկուղները, ավտոտնակները, խանութները

Մայիսի 28-ի ժամը 14։10-ի սահմաններում ճգնաժամային կառավարման կետնրոն տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Երևանի Լենինգրադյան, Արամ Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցու, Տիչինայի, Լուկաշինի, Պարոնյան, Սարկավագի, Հալաբյան, Կիևյան փողոցները և լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները: Ջրահեռացման աշխատանքներով զբաղվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16։20-ի դրությամբ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրահեռացման աշխատանքներ են կատարումՄաշտոցի պողոտայի գետնանցումի մոտակայքում:

Այս խորագրի վերջին նյութերը