Լրահոս

29.05.2013 09:37


Գեներալի «տղաները» ծեծե՞լ են ոստիկաններին

Գեներալի «տղաները» ծեծե՞լ են ոստիկաններին

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բաժնում նախօրեի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հենց ոստիկանապետ Տիգրան Գալստյանի աշխատասենյակում ոստիկանները բախվել են գեներալներից մեկի «տղաների» հետ: Սակայն Վարդենիսի ոստիկանապետը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, թե իրականում նման բան չի եղել. «Ուղղակի Էջմիածին քաղաքից երկու տղա հյուր են եկել Վարդենիս, ու նրանց ավտոմեքենային գիշերը փողոցում հարվածել են: Դրանից վիճաբանություն է սկսվել»,–թերթին ասել է ոստիկանապետը: Սակայն ըստ աղբյուրի՝ քաղաքում լուրեր են շրջում, որ ոստիկանները ծեծի են ենթարկվել:

Այս խորագրի վերջին նյութերը