Լրահոս

29.05.2013 20:43


Հայաստան կժամանի ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը

Հայաստան կժամանի ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը

Մայիսի 29-ի երեկոյան եռօրյա այցով Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:

Այցի ընթացքում ԵԽԽՎ նախագահը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ԵԽԽվ նախագահը կմասնակցի Երեւանում կայանալիք ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստերին:

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այս խորագրի վերջին նյութերը