Լրահոս

04.06.2013 09:23


Պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Հունիսի 3-ի ժամը 17։55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Աուդի Q7» մակնիշի (վարորդ՝ 1973թ. ծնված Ս. Հայիրյան) 88OT888 պետհամարանիշի և «Միցուբիշի պաջերո» մակնիշի (վարորդ՝ 1955թ. ծնված Ա. Ջալոյան) 32ՍO660 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լ. Ափոյանը (1988 թ.) և Ն. Ջալոյանը (1990 թ.), ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բծիշկները գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը