Լրահոս

04.06.2013 18:18


Արման Բաբաջանյանը ներողություն է խնդրել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից

Արման Բաբաջանյանը ներողություն է խնդրել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից

2010թ. սեպտեմբերի 25-ից մինչեւ նույն թվականի հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արման Բաբաջանյանի խմբագրած “Ժամանակ” օրաթերթը երեք հոդված է հրապարակել, որով փորձ է արվել վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանի կնոջը` Բելա Քոչարյանին եւ որդուն` Սեդրակ Քոչարյանին:

Դատական լսումներից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ հոդվածներն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը եւ “Ժամանակ” օրաթերթը 2013թ. մայիսի 22-ի համարում ընդունեց իր սխալը, հրապարակելով հերքման տեքստը, որը եւ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Անշուշտ, իր սխալն ընդունելը Արման Բաբաջանյանի արած դրական քայլերից է, բայց կարծում ենք, որ պետք է այնպես աշխատել, որ հետագայում նույնպես ուրիշներից ներողություն խնդրելը սովորություն չդառնա եւ չարժեզրկվի:

Հերքում

“Արյունը` Քոչարյաններից, կայֆը` Ծառուկյանից, իսկ հակացնցումը` Լֆիկից” խորագրով, “Ադամանդե Ռոբը” խորագրով, “Volvo+Spayka=Սեդրակ Քոչարյան” խորագրով հոդվածների` հրապարակած “Ժամանակ” օրաթերթի համապատասխանաբար` 25.09.2010թ. թիվ 157 (1858), 29.09.2010թ. թիվ 159 (1860) եւ 07.10.2010թ. թիվ 165 (1866) համարներում:
“Ժամանակ” օրաթերթն` ի դեմս օրաթերթի հիմնադիր եւ հրատարակիչ “Սկիզբ Մեդիա Կենտրոն” ՍՊ ընկերության, հայտնում է, որ “Ժամանակ” օրաթերթի 25.09.2010թ. թիվ 157 (1858) համարում տիկին Բելա Լեւոն Քոչարյանի մասին հրապարակված “Արյունը` Քոչարյաններից, կայֆը` Ծառուկյանից, իսկ հակացնցումը` Լֆիկից” խորագրով հոդվածում, “Ժամանակ” օրաթերթի 29.09.2010թ. թիվ 159 (1860) համարում` պարոն Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի հրապարակված “Ադամանդե Ռոբը” խորագրով հոդվածում եւ “Ժամանակ” օրաթերթի 07.10.2010թ. թիվ 165 (1866) համարում պարոն Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի հրապարակած “Volvo+Spayka=Սեդրակ Քոչարյան” խորագրով հոդվածում տեղ գտած տեղեկություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են տիկին Բելա Լեւոնի Քոչարյանի եւ պարոն Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը: “Ժամանակ” օրաթերթը` ի դեմս օրաթերթի հիմնադիր հրատարակիչ “Սկիզբ Մեդիա Կենտրոն” ՍՊ ընկերության, հայցում է ներողություն 25.09.2010թ. թիվ 157 (1858), 29.09.2010թ. թիվ 159 (1860) եւ 07.10.2010թ. թիվ 165 (1866) համարների նշված հոդվածներում տեղ գտած անճշտությունների եւ վիրավորանքների համար:

Աղբյուրը՝ http://top-news.am/index.php?newsid=19270&ng=7&nt=1

Այս խորագրի վերջին նյութերը