Լրահոս

06.06.2013 10:30


Արամ Խաչատրյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների ցանկ

Արամ Խաչատրյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների ցանկ

Հունիսի 6-ին հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը կազմակերպել է մի շարք միջոցառումներ։

11:00-23:00 – Սայաթ-Նովայի, Մաշտոցի, Տերյան, Թումանյան փողոցների սյուների վրա տեղադրված բարձրախոսներից հնչելու է Արամ Խաչատրյանի երաժշտությունը:

11:00-12:00 – Հայ մտավորականների, Արամ Խաչատրյանի մրցույթի հյուրերի, ժյուրիի անդամների և մասնակիցների, Երևանի երաժշտական դպրոցների սաների այցելություն Արամ Խաչատրյանի շիրիմին:

18:00-23:00 – Օպերային հրապարակի և Կարապի լճի տարածքում տեղակայված էկրանների վրա Արամ Խաչատրյանի մասին պատմող տեսաֆիլմերի ցուցադրություն:

20:00-21:30 – Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի և փառատոնի ինչպես նաև հոբելյանական տարվա բացման արարողություն: Համերգի ընթացքում Արամ Խաչատրյանի երաժշտության հետ մեկտեղ կներկայացվեն տեսամիացումներ` աշխարհի մեծագույն երաժիշտների և արվեստագետների ողջույնի խոսքերով: Արարողությունն ամբողջությամբ հեռարձակվելու է Օպերային հրապարակի և Սայաթ-Նովայի պողոտայում տեղակայված էկրաններին:

21:30-23:30 – Կարապի լճի շուրջ ինքնուս և պրոֆեսիոնալ պարախմբերը կկատարեն Արամ Խաչատրյանի «Գարուն Երևան», «Սուսերով պար», «Ուզունդարա», «Կարոսի պրկե» և այլն: Պարերը բեմադրված են անակնկալային սկզբունքով՝ 10-20 րոպեն մեկ:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ

Այս խորագրի վերջին նյութերը