Լրահոս

06.06.2013 11:08


Երեք պատահար մայրաքաղաքում

Երեք պատահար մայրաքաղաքում

Հունիսի 5-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Երևանի Էստոնական փողոցի թիվ 11 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶել-32213» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:

Բախման հետևանքով «ԳԱԶել-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին ժամը 00։30-ի սահմաններում, Երևանի Լենինականի փողոցում գտնվող «Շանթ» գործարանի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի Սասունցի Դավթի, Արցախի փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-1193» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-1193»-ի վարորդը և «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը