Լրահոս

07.06.2013 13:15


Գիտնականները քաղցկեղի հետքեր են հայտնաբերել նեանդերթալցու մնացորդներում

Գիտնականները քաղցկեղի հետքեր են հայտնաբերել նեանդերթալցու մնացորդներում

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են այսօր տարածված քաղցկեղի տարատեսակներից մեկի պատճառով 120 000 տարի առաջ մահացած նեանդերթալացու մնացորդներ: Նրանք այդ հայտնագործությունից եկել են այն եզրահանգման, որ շրջակա միջավայրում քաղցկեղածին արտանետումների բացակայությունն այդ հիվանդությունից չի երաշխավորում:

Ոսկորի քաղցկեղի հետքերով նեանդերթալցու կողը հայտնաբերվել է Խորվաթիայում գտնող Կրապինայի ոչ խոր քարանձավում:

«PLOS One» ամսագրում հրապարակված հոդվածում ամերիկացի գիտնականները պնդում են, որ հետազոտությունը ցույց է տվել` սա քաղցկեղի երբևէ հայտնաբերված հետքերից ամենահինն է. մինչ այդ քաղցկեղի հետքեր հայտնաբերվել էին Հին Եգիպտոսում գտնված 4–հազարամյա վաղեմության «ավելի թարմ» մնացորդներում:

Բի-Բի-Սի-ին տված հարցազրույցում հայտնագործությունը կատարած գիտական խմբի ղեկավար Դեյվիդ Ֆրեյրը հայտարարել է, որ դա մարդու մարմնում երբևէ հայտնաբերված ամենահին ուռուցքն է: Նա նաև հավելել է. «Մեր հայտնագործությունը ցույց է տալիս, որ եթե անգամ դուք ապրում եք համեմատաբար մաքուր միջավայրում, դուք ոչ միշտ եք ապահովագրված քաղցկեղից։ Անգամ՝ եթե դուք նեանդերթալցի եք և ապրում եք Հիսուսի ծննդից 120 000 տարի առաջ»:

Քաղցկեղի ուսումնասիրման բրիտանական կենտրոնի գիտական տեղեկատվության պատասխանատու Քեթ Առնին էլ հայտնագործության առիթով նշել է. «Ոմանք կարծում են, որ քաղցկեղը ժամանակակից մարդու հիվանդություն է, բայց մենք քաղցկեղի հետքեր հայտնաբերել ենք հազարավոր տարիների բրածոների, ոսկորների և մումիաների մնացորդներում»: Քեթ Առնին նաև նշել է, որ չնայած նման գտածոները հազվադեպ են հանդիպում, նրանք ոչ այնքան գիտակցությունն են պայծառեցնում, որքան լույս են սփռում մարդկանց և մեր հնագույն նախնիների շրջանում տարածված հիվանդության բարդ պատմության վրա:

Այս խորագրի վերջին նյութերը