Լրահոս

10.06.2013 15:28


Արցախի պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում են բարեփոխումներ

Արցախի պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում են բարեփոխումներ

Արցախի պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում է իրականացնել մի շարք բարեփոխումներ: Այս մասին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ Ստեփանակերտում հանդիպման ժամանակ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից մանրամասնում են, որ բարեփոխումներն ուղղված են լինելու կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և այս համատեքստում կարևորել է Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը:

Հանդիպմանը քննարկվել են պետական գույքի կառավարման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը և միջգերատեսչական կապերի խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը:

Այս խորագրի վերջին նյութերը