Լրահոս

10.07.2009 10:42


Ծառն ընկել է ճանապարհին

Հուլիսի 9-ին, ժամը 20.36-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 և 63 շենքերի միջև ընկած տարածքում ծառ է ընկել և փակել երթևեկությունը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Էրեբունու թաղապետարանի կանաչապատման բաժինը:

Դեպքի վայր մեկնած հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խմբի և կանաչապատման բաժնի աշխատակիցների կողմից ծառը մասնատվել և հեռաց­վել է ճանապարհից:

Այս խորագրի վերջին նյութերը