Լրահոս

12.06.2013 14:36


Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարվելու ցանկություն ունի (տեսանյութ)

Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարվելու ցանկություն ունի (տեսանյութ)

Այսօր «Ազատություն» ռ/կ–ի հետ հարցազրույցում ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ ֆուտբոլի հավաքականում փոփոխություններ չեն կատարվի։

–Փոփոխություններն իրենց մտածելակերպի մեջ պետք է լինեն։ Կարծում եմ՝ մի քիչ մենք էլ էինք մեղավոր՝ շատ մեծարեցինք, և ինչպես հայ բոլոր ֆուտբոլիստները, եղել է պահ, որ ոտները կտրվել էր գետնից։ Բայց կարծում եմ՝ հիմա իրենք ամուր գետնի վրա են կանգնում,–ասել է Ռ. Հայրապետյանը։

Նա նաև համաձայն է տարածված այն կարծիքին, թե հաղթում են ֆուտբոլիստներն ու մարզիչը, իսկ պարտության պատասխանատուն միշտ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է։

Հարցին՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարվելու ցանկություն չունի՞, Ռ. Հայրապետյանը պատասխանել է.

–Ազնվորեն ասած՝ ունեմ, որովհետև դուք ուզում եք։ Իսկ որ ժողովուրդը մի բան ուզում է, ես անում եմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը