Լրահոս

13.06.2013 10:37


«Մերսեդեսն» ընկել է կամրջից

«Մերսեդեսն»  ընկել է կամրջից

Հունիսի 12-ի ժամը 22։27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 35 UV 867 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել կամրջից (մոտ 20 մ):

Հրշեջ-փրկարարները շտապօգնության աշխատակիցների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1987թ. ծնված Է. Պողոսյանին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը