Լրահոս

13.06.2013 16:51


ԲՀԿ–ական պատգամավոր. «Ինչո՞ւ բիոզուգարանների գործի նյութերը չեն գնում դատախազություն» (տեսանյութ)

ԲՀԿ–ական պատգամավոր. «Ինչո՞ւ բիոզուգարանների գործի նյութերը չեն գնում դատախազություն» (տեսանյութ)

Այսօր խորհրդարանում ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքվել է՝ ինչո՞ւ բիոզուգարանների գործի նյութերը չեն գնում դատախազություն։

–Այդ զուգարանների արդյունավետության մասին խոսելը ծիծաղ է առաջանում: Էկոնոմիկայի նախկին նախարարները կուրծք պատռելով սատարում էին այս որոշմանը, իսկ հիմա մենք խոսում ենք ժողովրդի հացի, դեղի փողերի մսխման մասին: 300 հազ. դոլա՝ր զուգարանների վրա՞։ Այդ զուգարաններում չկան ո՛չ ադամանդներ, ո՛չ պճնանքի այլ թանկարժեք առարկաներ: Դա չկանխամտածված սպանություն է, ինչպես ասացի՝ մարդիկ հացի, դեղի խնդիր ունեն։ Ինչո՞ւ բիոզուգարանների գործի նյութերը չեն գնում դատախազություն: Ո՞վ է պատասխատվություն կրելու այս զուգարանների գնման համար,-Իշխան Զաքարյանից հետաքրքրվել է ԲՀԿ–ական պատգամավորը։

ՎՊ նախագահն ընդգծել է, որ այդ զուգարանների վրա ծախված գումարները համապատասխանում են ներկայացված փաստաթղթերին, «այդ կարգի զուգարաններն իրոք այդ գնով են եղել», սակայն հարցն այն է, որ դրանք հիմա չեն աշխատում, հետևաբար և ծախսն անարդյունավետ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը