Լրահոս

16.06.2013 11:55


Կապանցիները մեծ բողոքի ալիք են բարձրացրել ընդեմ քաղաքապետարանի որոշման

Կապանցիները մեծ բողոքի ալիք են բարձրացրել ընդեմ քաղաքապետարանի  որոշման

Վերջին օրերին լարվածության ու մեծ բողոքի ալիք է բարձրացել Կապան քաղաքում` ընդեմ քաղաքապետարանի, ավագանու և «Հակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի:

Խնդիրն այն է, որ Կապանի քաղապետն ու ավագանին առանց հանրության կարծիքի հետ հաշվի նստելու, որոշել են Կապանի ջրամատակարարման համակարգը 25 տարով անհատույց «Հակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրել 6 մլն դոլար ներդրման դիմաց: Սակայն կապանցիները դեմ են այս որոշմանը, քանի որ այդ ընկերությունը արդեն մեկ անգամ ներդրումներ է կատարել ` խոստանալով բարելավել ջրագծերի խայտառակ, անմխիթար վիճակը, իրականացնել շուրջօրյա ջրամատակարարում` սակայն չի կատարել ոչինչ, բացի ամսական 25 000 000 դրամ վարձերը Հայաստանից հանելուց:

Երեկ` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընկերության տնօրենըհարցին՝ իսկ եթե հանրային ճնշման հետեւանքով ի վերջո Կապանի քաղաքապետարանը պայմանագիր չկնքի «Հայջրմուղկոյուղու» հետ, ի՞նչ տեղի կունենա, «Հայջրմուղկոյուղու» ֆրանսիացի գործադիր տնօրենը պատասխանեց․ «Ոչ մի ներդրում էլ չենք իրականացնի։ Քաղաքի մուտքի մոտ կտեղադրենք մեկ ընդհանուր մեծ ջրաչափ, եւ մեր եկամուտը կլինի 10 անգամ ավելի»։

Պատրիկ Լորենը վերջին տարիներին տեսնելով կապանցիների անհետևողական վերաբերմունքը իր ընկերության նկատմամբ` մեղմ ասած համբրգել է:

Կապանցիները պահանջում են շուտափույթ հեռացնել Լորենին ու իր ընկերությանը Հայաստանից, և նոր մրցույթի օգնությամբ նոր ընկերություն ստեղծել` քաղաքապետարանին կից, ինչպես օրինակ կոմունալ ծառայությունը:
Կապանցիները հեևողական են այս խնդրին, և կպայքարեն այնքան, մինչև խնդիրը լուծում ստանա:

Այս խորագրի վերջին նյութերը