Լրահոս

17.06.2013 09:34


Երեխան ջրահեղձվել է

Երեխան ջրահեղձվել է

Հունիսի 16-ի ժամը 19։38-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ջրահեղձվել է Ակնա լճում (Աղի լիճ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով իրականացված որոնողական աշխատանքներով ջրահեղձված չի հայտնաբերվել:

***

Հունիսի 16-ի ժամը 18։35-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան գյուղի մոտակայքում 11–ամյա երեխան ջրահեղձվել է ջրափոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Ժամը 19։30-ին փրկարարները ջրափոսից դուրս են բերել 2003թ. ծնված Սիփան Այվազյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը