Լրահոս

20.06.2013 09:32


10 օր փնտրվող 21-ամյա Անուշը գտնվել է. նա շրջել է Երևանի տարբեր փողոցներում, գիշերել շենքերի բակերում

10 օր փնտրվող 21-ամյա Անուշը գտնվել է. նա շրջել է Երևանի տարբեր փողոցներում, գիշերել շենքերի բակերում

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տնից դուրս էր եկել և անհայտ կորել:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 19-ին, ժամը 23.00-ին, Ա. Բունիաթյանը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի թիվ 33 շենքի բակում և ներկայացվել բաժին, որտեղ հայտարարել է, որ շրջել է Երևան քաղաքի տարբեր փողոցներում, գիշերել տարբեր շենքերի բակերում տեղակայված զրուցարաններում և իր հետ ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ինչպես ոստիկանությունը՝ հաղորդագրության միջոցով, այնպես էլ աղջկա հարազատներն ու ընկերները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարության միջոցով հայտնել էին, որ 2013թ. հունիսի 9-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տանից դուրս է եկել և անհայտ կորել:

Այս խորագրի վերջին նյութերը