Լրահոս

20.06.2013 09:34


Սյունիքում 3 աշակերտ ունեցող դպրոցը փակվելու է

Սյունիքում 3 աշակերտ ունեցող դպրոցը փակվելու է

«Ժողովուրդ»–ին Սյունիքի մարզի Արևիս համայնքի ղեկավար Սասուն Սահակյանը տեղեկացրել է, որ առաջիկայում գյուղի դպրոցը փակվելու է, քանի որ դպրոցի աշակերտների թիվը երեքն է։ «Այս տարի դպրոց հաճախելու մի երեխա կա, բայց նրա ծնողներն ուզում են գյուղից մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Եթե մեկնեն, դպրոցը կփակվի։ Այս տարի դեռ ոչ մի ընտանիք գյուղից դուրս չի եկել, իսկ անցյալ տարի միանգամից հինգ ընտանիք հեռացավ։ Հիմա գյուղում ապրում է 70 մարդ»,–ասել է գյուղապետը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը