07.12.2025 ● 16:18
07.12.2025 ● 14:27
07.12.2025 ● 10:24
20.06.2013 ● 14:12
Իմ խիղճը տանջահար՝ նամակ ինձ թելադրեց,Իմ մեղավոր ձեռքով գրիչ ես վերցրեցի,Կապտաթանաք գիրս մեղքերս թվարկեց.Հանցանքներն իմ ստոր թղթին ես հանձնեցի...
***
«Գլխավոր դատախազ մեծարգո,Առաքում եմ ցուցակն այս լայն՝Մահացու մեղքերի իմ հոգու։Թերթերում տարածեք դուք այն...
Ես սպանել եմ Ռոբերտ Քենեդուն,Կիպրոսում հինգ օֆշոր եմ բացել,Օրթախիս՝ մորքուրիս մարդուն,Իմ արև, ոչ մի բան չեմ ասել։
Ես կերել եմ մազութը ամբողջ։Դե, այսինքն, թուրքին եմ ծախել։Իսկ հետո էդ փողերն անխոնջՂումարին ու սեքսին եմ մսխել։
Մնացած մի տասնյակ միլիոնովՆերդրում եմ էդտեղ կատարել.Անտեղյակ շեֆերի անունովԴղյակներ եմ շինել, նվիրել։
Եվ էդ ես եմ մարտին կրակելԲողոքող ամբոխի ուղղությամբ։Նաև ես եմ Րաֆֆուն համոզել,Որ շարժումը խեղդի բարությամբ։
Պետական պարտքն եմ ես կուտակել,Ու ծախել եմ հանքերը ոսկու, Եվ ոսկու պաշարը պարտակել...Ա՜խ, ինչ շատ են մեղքերն իմ հոգու։
Հեքիմին նախարար եմ դրելԿրթական ոլորտի՝ արար,Բեռնակրին ես դիմպլոմ եմ տվել,Իսկ հետո դարձրել նախարար։
Էդ հենց ես եմ ընտրություն կեղծել.Լցոնել եմ, ծեծել, վախեցրել։Բազմաթիվ ֆեյքեր եմ վարձել,Սոցցանցերը էդպես յուրացրել։
Պատրաստել եմ գնդակ արույրից,Ու զենքով էն էպոս գրողիԿրակել եմ ուսին Պարույրի,Նվիրել կաֆել խփողին։
Էս երկրի պրոբլեմները բոլոր,Մի խոսքով՝ մենակ ես եմ ստեղծել։Արարքով իմ անխիղճ ու ստորԼավ մարդկանց անուններն եմ պղծել։
Մեծարգո՛ դատախազ գլխավոր,Տարածե՛ք իմ նամակն անկեղծ.Թող գիտնա հայությունը մոլորՈր արդար են օրթախներն իմ մեծ...»
Աղբյուրը՝ http://ovanitas.livejournal.com/73466.html
07.12.2025 ● 19:14
Ջրահեռացման ցանցը չի գործում
07.12.2025 ● 19:12
Նա եղել էր ոչ սթափ և չէր ունեցել հայկական վարորդական վկայական:
07.12.2025 ● 19:06
Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է։
Նզովյալները սադրում էին։
Մեծ թվով ուժայիններ երեկվանից բերվել են Գյումրի, շրջապատել եկեղեցին՝ թույլ չտալով քաղաքացիներին ազատորեն մուտք գործել եկեղեցի։
07.12.2025 ● 14:20
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
07.12.2025 ● 14:07
07.12.2025 ● 13:59
07.12.2025 ● 12:52
07.12.2025 ● 10:21
07.12.2025 ● 10:15
06.12.2025 ● 20:32
06.12.2025 ● 17:59
06.12.2025 ● 16:47
06.12.2025 ● 16:28
06.12.2025 ● 16:25
06.12.2025 ● 16:14
06.12.2025 ● 15:14
06.12.2025 ● 14:22
06.12.2025 ● 14:06
06.12.2025 ● 12:08
06.12.2025 ● 12:02
06.12.2025 ● 09:44
06.12.2025 ● 09:42
06.12.2025 ● 09:19
06.12.2025 ● 09:13
06.12.2025 ● 01:03
05.12.2025 ● 21:07
05.12.2025 ● 21:05
Տաղ մեղայական
Իմ խիղճը տանջահար՝ նամակ ինձ թելադրեց,
Իմ մեղավոր ձեռքով գրիչ ես վերցրեցի,
Կապտաթանաք գիրս մեղքերս թվարկեց.
Հանցանքներն իմ ստոր թղթին ես հանձնեցի...
***
«Գլխավոր դատախազ մեծարգո,
Առաքում եմ ցուցակն այս լայն՝
Մահացու մեղքերի իմ հոգու։
Թերթերում տարածեք դուք այն...
Ես սպանել եմ Ռոբերտ Քենեդուն,
Կիպրոսում հինգ օֆշոր եմ բացել,
Օրթախիս՝ մորքուրիս մարդուն,
Իմ արև, ոչ մի բան չեմ ասել։
Ես կերել եմ մազութը ամբողջ։
Դե, այսինքն, թուրքին եմ ծախել։
Իսկ հետո էդ փողերն անխոնջ
Ղումարին ու սեքսին եմ մսխել։
Մնացած մի տասնյակ միլիոնով
Ներդրում եմ էդտեղ կատարել.
Անտեղյակ շեֆերի անունով
Դղյակներ եմ շինել, նվիրել։
Եվ էդ ես եմ մարտին կրակել
Բողոքող ամբոխի ուղղությամբ։
Նաև ես եմ Րաֆֆուն համոզել,
Որ շարժումը խեղդի բարությամբ։
Պետական պարտքն եմ ես կուտակել,
Ու ծախել եմ հանքերը ոսկու,
Եվ ոսկու պաշարը պարտակել...
Ա՜խ, ինչ շատ են մեղքերն իմ հոգու։
Հեքիմին նախարար եմ դրել
Կրթական ոլորտի՝ արար,
Բեռնակրին ես դիմպլոմ եմ տվել,
Իսկ հետո դարձրել նախարար։
Էդ հենց ես եմ ընտրություն կեղծել.
Լցոնել եմ, ծեծել, վախեցրել։
Բազմաթիվ ֆեյքեր եմ վարձել,
Սոցցանցերը էդպես յուրացրել։
Պատրաստել եմ գնդակ արույրից,
Ու զենքով էն էպոս գրողի
Կրակել եմ ուսին Պարույրի,
Նվիրել կաֆել խփողին։
Էս երկրի պրոբլեմները բոլոր,
Մի խոսքով՝ մենակ ես եմ ստեղծել։
Արարքով իմ անխիղճ ու ստոր
Լավ մարդկանց անուններն եմ պղծել։
Մեծարգո՛ դատախազ գլխավոր,
Տարածե՛ք իմ նամակն անկեղծ.
Թող գիտնա հայությունը մոլոր
Որ արդար են օրթախներն իմ մեծ...»
Աղբյուրը՝ http://ovanitas.livejournal.com/73466.html