Լրահոս

20.06.2013 22:53


«Վիկիլիքսի» հիմնադիր Ժուլիան Ասանժն աջակցում է Էդուարդ Սնոուդենին

«Վիկիլիքսի» հիմնադիր Ժուլիան Ասանժն աջակցում է Էդուարդ Սնոուդենին

Հանրահայտ «Վիկիլիքս կայքի հիմնադիր, նախորդ տարվա հունիսի 19-ից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստանած Ժուլիան Ասանժը հայտարարել է, որ վերջերս ԱՄՆ-ում գաղտնալսումների մասին բացահայտում արած, ԿՀՎ-ի և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից, 29-ամյա Էդուարդ Սնոուդենին օգնում է ապաստան ստանալ Իսլանդիայում:

Իսլանդիայի վարչապետ Սիգմունդուր Դավիդն էլ հաստատել է, որ Սնոուդենի հետ ոչպաշտոնական բանակցություններ տարվում են, բայց նշել է, որ քաղաքական ապաստան ստանալու հայտ ներկայացնելու համար Սնոուդենը պետք է գտնվի Իսլանդիայի տարածքում:

Նշենք, որ ամերիկյան իշխանությունները խոստացել են հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ գաղտնազերծած Սնոուդենին պատասխանատվության ենթարկել, բայց դեռ հայտնի չէ՝ նրան հանձնելու վերաբերյալ դիմե՞լ են արդյոք Չինաստանի իշխանություններին, որտեղ ապաստանել է Սնոուդենը, թե՞ ոչ:

Սնոուդենը հայտարարում է, որ թաքնվում է ամերիկյան իշխանություններից, քանի որ արդար դատավարությանը չի հավատում այն պարզ պատճառով, որ նրանք իրեն արդեն «դավաճան» են անվանել։

Սնոուդենի հայտնած տեղեկությունները ամերիկյան հասարակությանը բաժանել են երկու մասին. մի մասը գտնում է, որ դա միտված էր ապահովել պետական անվտանգությունը, իսկ մյուս մասը հակված է դա որակել որպես ներխուժում իրենց անձնական կյանք:

Իր հերթին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ դա անձնական կյանքի իրավունքի աննշան խախտում է՝ անհրաժեշտ ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելու ահաբեկիչներից:

Այս խորագրի վերջին նյութերը