Լրահոս

21.06.2013 09:12


Ավագ սպան մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար

Ավագ սպան մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է պաշտպանության նախարարության ավագ սպա, կոչումով կապիտան Կ. Միրզոյանի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Կ.Միրզոյանը 2013թ. մարտի 2-ին իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ծովակալ Իսակով պողոտայի և Վերֆել փողոցի խաչմերուկում հետադարձ կատարելիս խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ճանապարհային երթևեկության կանոնների 36-րդ և 99-րդ կետերի պահանջները:
Նախապես չհամոզվելով հետադարձ կատարելու անվտանգության մեջ` Կ. Միրզոյանը ճանապարհը չի զիջել հանդիպակաց ուղղությամբ ընթացող «Զազ-ՍԵՆՍ» մակնիշի ավտոմեքենային, բախվել վերջինիս, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող, ոստիկանության կրտսեր սերժանտ Ա. Ավդալյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը