Լրահոս

21.06.2013 11:49


Օձերն անհանգստացնում են

Օձերն անհանգստացնում են

Հունիսի 20-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` բնակիչներն օձեր են նկատել Երևանի Վարդաշենի 9-րդ փողոցի թիվ 3բ տան բակում, Մեղրիի Ադելյան 7 հասցեում` թիվ 1 գրադարանում, Ագարակի Աբովյան 12ա տանը:

Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ:

Ուսումնասիրությունների արդյունքում` նշված հասցեներում օձեր չեն հայտնաբերվել:

Հունիսի 20-ի ժամը 17։08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 1ա շենքի մոտ գտնվող այգում օձ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը