Լրահոս

22.06.2013 10:07


Միջազգային օլիմպիական օրվան նվիրված միջոցառումներ` Երևանում

Միջազգային օլիմպիական օրվան նվիրված միջոցառումներ` Երևանում

Միջազգային օլիմպիական օրվան նվիրված մարզական միջոցառումների կապակցությամբ այսօր` առավոտվա 9-ից, փակ են Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-«Հաղթանակի» կամուրջ-«Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ երթուղուն հարող խաչմերուկները: Միջոցառումները ընթանում են ՄՕԿ-ի հովանու ներքո` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ:

Փողոցները բաց կլինեն ` Հանրապետության հրապարակի շատրվաններից «Հրազդան» մարզադաշտ ավանդական վազքարշավի ավարտից հետո:

Երեկոյան դժվարանցանելի կլինեն նաև Հյուսիսային պողոտային և Ազատության հրապարակին հարող խաչմերուկները, որտեղ ժամը 18-ին կմեկնարկեն սպորտային, իսկ 20:30-ին` մշակութային միջոցառումները:

Այս խորագրի վերջին նյութերը