Լրահոս

24.06.2013 14:45


Հարուցվել է չորս քրեական գործ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ

Հարուցվել է չորս քրեական գործ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ:

Բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննություն ապահովելու նպատակով հիշյալ չորս քրեական գործերը, ինչպես նաեւ նշված գործընթացում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված նույն հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թվականի մայիսի 03-ից քննվող քրեական գործը միացվել են մեկ վարույթում:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը