Լրահոս

24.06.2013 14:50


«Շիրակը» կմրցի Սան-Մարինոյի չեմպիոնի հետ

«Շիրակը» կմրցի Սան-Մարինոյի չեմպիոնի հետ
Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» կմրցի Սան-Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեի» հետ: Խաղերը կկայանան հուլիսի 2/3-ին և 9/10-ին:

Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում հուլիսի 16/17-ին և 23/24-ին «Շիրակը» կմրցի սերբական «Պարտիզանի» հետ:

Երևանի ժամանակով ժամը 15:00-ին տեղի կունենա նաև Եվրոպա լիգայի վիճակահանությունը, որի արդյունքում «Միկան», «Գանձասարը» և «Փյունիկը» կիմանան իրենց մրցակիցների անունները:

Այս խորագրի վերջին նյութերը