Լրահոս

24.06.2013 18:10


Փորձագետ.«Աշխատավարձի աճը պայմանավորված է սոցիալական ու գործադուլային աշխուժությամբ»

Փորձագետ.«Աշխատավարձի աճը պայմանավորված է սոցիալական ու գործադուլային աշխուժությամբ»

Աշխատակիցների սոցիալական և գործադուլային աշխուժությունը հանգեցնում է աշխատավարձերի աճի, իսկ այն պայմանավորված է տարիքով և որակավորմամբ: Նման տեսակետ է հայտնել գլոբալացման սոցիալական շարժումների ինստիտուտի տնօրեն Բորիս Կագարլիցկին՝ մեկնաբանելով Լենինգրադի մարզի «Ֆորդ» գործարանում ավարտված աշխատանքային վեճը:

Նա հայտարարել է. «Երբ «Ֆորդը» սկսեց իր գործունեությունը Ռուսաստանում, աշխատակիցների աշխատավարձը «Ավտովազից» միջինը հինգ հազար ռուբլով էր ավելի, իսկ այժմ՝ կրկնակի»:

Պարզաբանելով առաջատար և հաջողակ այնպիսի ձեռնարկություններում, ինչպիսիք են «Ֆորդը» և «Վոլկսվագենը», գործադուլի պատճառները՝ փորձագետը նշել է, որ դրանցում աշխատավարձերը այն պատճառով են բարձր, որ աշխատակիցները բողոքում են:

Կագարլիցկին նաև նշել է, որ այդ ձեռնարկությունների արդյունավետությունը բարձր աշխատավարձերի պատճառով չի իջնում, քանի որ այն վճարվում է գերշահույթից:

Նա նշել է, որ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում կամ Գերմանիայում հավաքված նույն արժեքային կարգախմբի մեքենաները ռուսական ավտոշուկայում նույնքան մրցունակ են, որքան Ռուսաստանում հավաքվածները, և դա այն դեպքում, երբ արտասահմանյան երկրներում աշխատակիցների աշխատավարձերը շատ ավելի բարձր են, քան Ռուսաստանի նմանատիպ հիմնարկություններում:

Նա նաև հավելում է. «Միևնույն ժամանակ մեքենաշինական միավորումների կառավարիչների աշխատավարձերը Ռուսաստանում երկուսից երեք անգամ ավելի բարձր են, քան նրանց գործընկերներինը Ֆրանսիայում կամ Գերմանիայում»:

Նրա կարծիքով՝ այդ միվորումների տերերին ավելի ձեռնտու է «կերակրել» մի քանի կառավարիչների, քան բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը: Նոր տիպի տնտեսության հիմնարկություններում սոցիալական ակտիվության մյուս պատճառն էլ, ըստ նրա հին, խորհրդային տնտեսոթյան հետ վարվելակարգի տարբերություններն են:

Ռուսաստանի արտասահմանյան կազմակերպություններում աշխատում են ավելի երիտասարդ, ավելի շարժունակ մարդիկ, ովքեր վարակված չեն խորհրդային ախտով։ Կագարլիցկին նաև նշել է, որ հին, խորհրդային գործարաններում տարեց աշխատողները տնօրենին հարգում են հարազատ հոր պես և դժվարությունների դեպքում, ինքնուրույն քայլեր կատարելու փոխարեն, միանգամից դիմում են նրան, իսկ նոր ձեռնարկություններում մարդիկ նախընտրում են ոչ թե դիմել ղեկավարությանը, այլ պայքարել իրենց իրավունքների համար:

Այս խորագրի վերջին նյութերը